Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հակահրդեհային ծառայության նոր ղեկավարը Գոչա Մելիքիձեն է:
Գոչա Մելիքիձեն ծնվել է Բորժոմի քաղաքում: Ավարտել է տեղի դպրոցը, իսկ այնուհետև ուսումը շարունակել է Ախալցիխեի գյուղատնտեսական տեխնիկումում: Այնուհետև ավարտել է բազմազգ ինստիտուտի իրավաբանության ֆակուլտետը: Նա ամուսնացած է, ունի 4 երեխա:
1988թ. աշխատում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունում: Մասնավորապես տարբեր պաշտոններ է զբաղեցրել Բորժոմիում Ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումներում:
Գոչա Մելիքիձեի խոսքով, այս ոլորտում նա բավականին փորձ ունի և պատրաստ է իր տեսական և փորձնական գիտելիքները փոխանցել իր աշխատակիցներին:
Նինոծմինդա քաղաքի Հրշեջ ծառայությունում աշխատում են 14 հոգի և 3 ծառայողական մեքենաներ: Հրշեջ ծառայությունում առկա է հրշեջի և փրկարարի մի քանի թափուր աշխատատեղ:
Գոչա Մելիքիձեն իր խոսքում նաև նշեց, որ Հրշեջ ծառայությունը աշխատելու է նոր շենքում:
Նյութի մանրամասները լսեք Հրշեջ ծառայության նոր ղեկավար Գոչա Մելիքիձեի հետ մեր զրույցում.