Փրկարարները Սվանեթիում, Թեթնուլդի լեռան վրա մահացած են գտել երկու զբոսաշրջիկի, երրորդը տուժել է:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, այս պահի դրությամբ գոյություն ունեցող տեղեկությամբ, տուժածի առողջական վիճակը ծանր է:
Նրանց տեղեկությամբ, երեկ, գիշերը, ներքին գործերի նախարարության «112» շտապ օգնության կառավարման կենտրոն հաղորդագրություն էր գրանցվել երեք կին զբոսաշրջիկի անհետացման մասին:
Հաղորդագրությունն ստանալուց հետո անհապաղ որոնողական աշխատանքներն սկսել է հատուկ իրավիճակների արձագանքման գլխավոր վարչության արագ արձագանքման Մեստիայի մասնագիտացված փրկարարական խումբը: Տեսանելիությունը վերականգնվելուց հետո փրկարարական աշխատանքին ներգրավվել է սահմանային ոստիկանության ուղղաթիռը:1tv.ge