ՆԳՆ-ը առգրավել է անօրեն հրազեն, ձերբակալվել է մեկ անձ

ՆԳՆ-ը առգրավել է անօրեն հրազեն, ձերբակալվել է մեկ անձ

Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Վակե-Սաբուրթալոյի վարչության աշխատակիցներն անցկացված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում հրազենն անօրեն գնելու, պահելու և կրելու մեղադրանքով ձերբակալել են 1997 թվականին ծնված Գ.Մ.-ին:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, հանցանքը ենթադրում է 4-ից մինչև 7 տարվա ազատազրկում:

Իրավապահները ձերբակալվածին խուզարկելիս որպես ապացույց առգրավել են հրազեն և փամփուշտ, որոնք կենթարկվեն համապատասխան փորձաքննության:

Հետաքննությանն ընթանում է հրազենն անօրեն գնելու, պահելու և կրելու փաստով, Վրաստանի ՔՕ-ի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով:1tv.ge