Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի վարչական շենքում հրդեհի հետևանքով վնասված երրորդ հարկում ընթանում են մաքրման աշխատանքները։ Շենքն, ամենայն հավանականությամբ, կվերականգնվի կենտրոնական բյուջեի միջոցներով։
Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում հայտարարում են, որ նախ հրդեհի հետևանքով ստացած վնասը կհաշվեն, հետո նոր կսկսվեն վերականգնողական աշխատանքները։
«Կիրագործվի համապատասխան ծրագիր, հաշվարկ և շատ շուտով շենքը կվերականգնվի։ Փաստաթղթերը և տեխոլոգիան պահպանվել են, դուրս ենք բերել սենյակներից և տեղավորել մեծ դահլիճում», – ասում է Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին։
Նահանգապետարանում հրդեհի հետևանքով երրորդ և առաջին հարկերում սպասասենյակներն է վնասվել: Վնասվել է նաև շենքի առաջին և երկրորդ հարկերի գրասենյակային մասերը։
Նահանգապետի պարզաբանմամբ, հրդեհի հետևանքով երրորդ հարկի մի սենյակում առաստաղն է փլուզվել, մյուս երկուսում խառնաշփոթ է ու թաց։
«Աշխատանքները չեն հետաձգվում։ ՄԵնք դահլիճում ունենք տարածք և հնարավորություն այնտեղ տեղավորելու աշխատանքային գրասենյակը։ Մեծ վնաս չենք ունենա», – ասում է Ամիրանաշվիլին։
Նահանգապետարանի շենքը Ախալցիխեյի մունիցիպալիտետի քաղաքապետարանի հաշվեկշռում է գտնվում, նրա վերականգնումն էլ, ամենայն հավանականությամբ, կիրականացվի կենտրոնական բյուջեից առանձնացված գումարով։
Այս պահի դրությամբ, կոնկրետ վնասի չափը հայտնի չէ:
ՆԳՆ տեղեկատվությամբ, նահանգապետարանում բռնկված հրդեհի պատճառով հետաքննությունն անցկացվում է 187-րդ հոդվածի երկրորդ մասի “ա” ենթակետով, ինչը նշանակում է ուրիշի ապրանքի վնասում և ոչնչացում, ինչն էլ նշանակալի վնաս է առաջացրել հրդեհի բռնկմամբ, պայթունով կամ այլ համընդհանուր վտանգավոր միջոցներով։
Հրդեհը բռնկվել է օգոստոսի 15-ին, մոտ ժամը 14։00-ին։ Տեղում միբիլիզացված էր մինչև քսան հրշեջ-փրկարար և չորս հրշեջ-փրկարարական բրիգադ։ Հրշեջ-փրկարարական աշխատանքներին է ծառայել նաև Ախալցիխեի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ՍՊԸ «հարմարությունների» մեքենան։Sknews.ge