Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին

Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին

Վրաստանի ՆԳ նախկին նախարար, նախկին վարչապետ ու «Միացյալ ազգային շարժման» ներկայիս գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին ձերբակալվել է մայիսի 21-ինԱրեւմտյան Վրաստանի մարզային դատախազությունում հարցաքննությունից հետո: Նրա հետ միասին ձերբակալվել է նաեւ Կախեթի շրջանի նահանգապետ Զուրաբ Չիաբերիշվիլին:

Ինչպես հարցաքննությունից հետո հայտնել է դատախազության ներկայացուցիչը, խոսքը Մերաբիշվիլիի կոռուպցիոն գործունեության երկու դրվագների մասին է, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:

Առաջինը վերաբերում է 2012թ., երբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մերաբիշվիլին աշխատանքի նախարար Զուրաբ Չիաբերիշվիլին ֆիկտիվ կերպով աշխատանքի է ընդունել ՄԱՇ ավելի քան հազար ակտիվիստների, որոնք զբաղվել էին կուսակցության քարոզչությամբ եւ բյուջեից 5,2 մլն լարի է ստացել:

Մյուս դեպքում Մերաբիշվիլին յուրացրել է Կվարիաթի գյուղում գտնվող շքեղ առանձնատունը: Ըստ քննության, նա 2009թ. ուժով խլելէ առանձնատունը եւ այն օգտագործել է 2013թ.:

Դատախազությունը դատարանից խնդրել է կալանավորել նախկին վարչապետին:
news.am



Opinion, pooling and voting