Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտը հայտարարել է մրցույթ-տենդերի երկրորդ փուլը Գոնդուրայի գյուղական համայնքի Մամզարա-Դիլիֆ ճանապարհահատվածի ասֆալտապատման համար:
Մրցույթով նախատեսված ասֆալտապատել 3 730 մետր ճանապարհ, որի համար կծախսվի 1 797 947 լարի գումար:
Մրցույթ-տենդերը կկայանա օգոստոսի 20-ին:
Այս նախագծի իրականացումից հետո Մամզարա գյուղից մինչև Դիլիֆ գյուղն ընկած ճանապարհահատվածը կլինի ասֆալտապատ: Հիշեցնենք նաև, որ մեկ այլ մրցույթ է կայացել կենտրոնական ճանապարհից մինչև Մամզարա գյուղն ընկած հատվածի ասֆալտապատման համար, որի շրջանակներում կասֆալտապատվի 3 330.2 մետր ճանապարհ, ասֆալտապատման համար կծախսվի 1 784 556 լարի: Ասֆալտապատումն իրականացնելու է ՛՛Ջավախավտոգզա՛՛ ընկերությունը, սակայն աշխատանքները դեռևս չեն սկսվել որոշակի կազմակերպչական խնդիրների պատճառով:
Նյութի մանրամասները լսեք ՛՛Ջավախավտոգզա՛՛ ընկերության ղեկավարի տեղակալ Նոդար Ինասարիձեի հետ զրույցում.