Վրաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարն Իվանիշվիլիին մեղադրել է քաղաքական հակառակորդներին հետապնդելու մեջ

Վրաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարն Իվանիշվիլիին մեղադրել է քաղաքական հակառակորդներին հետապնդելու մեջ

Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Գիգա Բոքերիան վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել է քաղաքական հակառակորդներին հետապնդելու մեջ: Այս մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի ձերբակալությունը:

«Վարչապետն ու կառավարությունը հանցագործներին պատժելու եւ քաոսը վերացնելու վրա կենտրոնանալու փոխարեն հետապնդում եւ ձերբակալում են ընդդիմության առաջնորդներին: Սա Վրաստանի համար չափազանց վտանգավոր իրադրություն է», – ԱՄՆ այցի ընթացքում լրագրողներին ասել է Բոքերիան, գրում է «Նովոստի-Գռուզիան»:

Հիշեցնենք, Մերաբիշվիլին ձերբակալվել էր մայիսի 21-ին՝ 2012թ. զբաղվածության պետական ծրագրի իրագործման նպատակով «Միասնական շարժման» կողմնակիցների համար կեղծ աշխատատեղեր ստեղծելու , ինչպես նաեւ Վրաստանի ՆԳՆ-ի միջոցները վատնելու գործով:

Ձերբակալվել է նաեւ Կախեթիայի նահանգապետ, Վրաստանի առողջության եւ սոցապահովության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլին:
news.am



Opinion, pooling and voting