Ընդդիմադիր վարկանիշային «Ռուսթավի 2» հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան գրանցել է իր նոր հեռուստաալիքը: Իր ֆեյսբուքյան էջում Գվարամիան ցույց է տվել Վրաստանի արդարադատության նախարարության ձեռնարկատիրական իրավաբանական անձանց ռեեստրից քաղվածքը, հայտնում է «Նովոստի Գրուզիա» -ն:
Նոր հեռուստալիքը կոչվում է «Մտավարի արխի» («Գլխավոր ալիք»): Փաստաթղթի համաձայն՝ «Գվարամիան» ոչ միայն նրա գլխավոր տնօրենն է, այլեւ բաժնետոմսերի հիմնական փաթեթի սեփականատերը (51 տոկոս): «Մտավարի արխի» 49 տոկոսը գրանցված է Կախաբեր Անջապարիձեի անունով:
Կախաբեր Անջապարիձեն «Ինտեր Մեդիա պլյուս» ընկերության սեփականատերերից մեկն է, որը «Ռուսթավի 2»-ի կապալառու էր եւ զբաղվում էր գովազդի ժամանակի վաճառքով:
Անջապարիձեն «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից 2008–2012 թվականներին եղել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր էր: 2005-2008 թվականներին նա նաեւ աշխատել է Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի վարչակազմում:
Ընդհանուր առմամբ «Մտավարի արխիի» ղեկավարությունը կազմված է «Ռուսթավի 2»-ի նախկին աշխատակիցներից: Այսպիսով, հեռուստաընկերության տնօրեններ են նշանակվել հեռուստաընկերության նախկին իրավաբաններ Դմիտրի Սաձագլիշվիլիին եւ Թամտա Մուրադաշվիլիին: Իրակլի Նիժարաձեն, որը վերջին տարիներին «Ռուսթավի 2»-ի ֆինանսական տնօրենն էր, նույն պաշտոնը զբաղեցրել է նոր հեռուստատեսությունում:Դատարանը Գվարամիային ազատ է արձակել 40 հազար լարի գրավի դիմաց եւ արգելել նրան առանց դատախազությանը նախազգուշացնելու հեռանալ երկրից:news.am