Յուպիտերը «կլանել է» հարևան մոլորակը, և դրա հետևանքով քիչ է մնացել՝ պայթի: Ճապոնիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի աստղագետների ուշագրավ բացահայտումը վերաբերում է Արեգակնային համակարգի ձևավորման վաղ շրջանին:
Միջազգային փորձագիտական խմբի ներկայացուցիչները ուսումնասիրել են Յունոնա տիեզերագիտական ապարատից ստացված լուսանկարները և պարզել. Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը կարող էր ձևավորվել հարևան մոլորակի կլանման արդյունքում:
Հետազոտողների կարծիքով՝ 4,5 միլիարդ տարի առաջ՝ ձևավորման շրջանում, գազային հսկան նախամոլորակ է կուլ տվել, որը 10 անգամ ավելի մեծ էր, քան Երկիր մոլորակը: shantnews.am