Ռուս զինվորականները բռնազավթված գծի մոտ, օկուպացված Արցևի գյուղի տարածքում ձերբակալել են Վրաստանի ևս մեկ քաղաքացու, որը Դիդի Մեջվրիսխևի գյուղի բնակիչ է: Այս մասին առաջին ալիքին ասել են Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից:
ՊԱԾ-ի լրատվությամբ, ձերբակալվածը գտնվում է Ցխինվալի մեկուսարանում:
Վրաստանի քաղաքացուն մեղադրում են այսպես կոչված սահմանը անօրեն հատելու մեջ: ՊԱԾ-ի լրատվությամբ գործում է թեժ գիծ և միջադեպի մասին տեղեկացված է եվրամիության դիտորդական առաքելությունը: 1tv.ge