Թուրքիայի հյուսիս-արևելքում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է ենթադրաբար Թամար թագուհու թոռնուհու գերեզմանը՝ Գուրջի Հաթունի։ Այս մասին ասվում է Թուրքիայում Վրաստանի դեսպանատան հաղորդագրությունում։
Առաջիկայում գտածոները մանրամասն կուսումնասիրվեն մասնագետների կողմից։
Գուրջի Հաթունը Թամար թագուհու թոռնուհին էր, Ռուսուդան թագուհու դուստրը և Վրաստանի Դավիթ VI թագավորի քույրը։ 1236-ին նա ամուսնացել է սուլթան Հիաս ադ-Դին Քայ Հուսրաու 2-ի հետ։ 1in.am