Պատմության մեջ առաջին անգամ Հարավային բևեռի մոտ ջերմաստիճանը բարձրացել է մինչև 35 աստիճան Ցելսիուս: Ջերմաստիճանային ռեկորդ է գրանցվել նաև Ալյասկայում:
Դեռևս հուլիսի 26-ին ռեկորդային ցուցանիշ է գրանցվել շվեդական Մարկուսվինս ֆորպոստում, որը տեղակայված է Բևեռային շրջանի հարավային հատվածում:
Ինչպես հաղորդում են NOAA-ում, հուլիսին ևս Ալյասկայում գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ, ինչը հանգեցրել է անտառային հրդեհների և սաղմոնների զանգվածային ոչնչացման: Ալյասկայի ջրերում ջերմության պատճառով նաև սառույցն է սովորականից 6-8 շաբաթով վաղ անհետացել: 1in.am