Վարդուշ Դուլխանյանը բնակվում է Ախալքալաքում,նա 57 տարեկան է ,չունի երեխաներ,բնակվում է մենակ`հայրական տանը,գտնվում է շատ աղքատ և անօգնական վիճակում:Տանը ամբողջությամբ լցված է դատարկ արկղերով,որոնք նա հավաքում է խանութներից,որպեսզի դրանցով ձմռանը տաքանա:Արդեն մի տարուց ավել է նույնիսկ ջուր չունի,բերում է հարևաններից:
Նա երկու անգամ դիմել է Ախալքալաքի սոցիալ ծառայությանը`օգնություն ստանալու նպատակով,որը տրվում է անօգնականներին և ամեն անգամ մերժվել է:
Ախալքալաքի սոցիալ ծառայության տնօրեն Փալանջյան Արտաշի խոսքերով վերջին անգամ Դուլխանյանը լրացրել է դեկլարացիա բալերի հաշվարկման համար և հավաքել է 104,410 բալլ:[ca_audio url=”https://dl.dropboxusercontent.com/u/106027788/OTHER/golos_tinatin_agopyan23.04.2013.MP3″ width=”500″ height=”27″ css_class=”codeart-google-mp3-player” autoplay=”false”]
<Օգնել չունևորներին>ծրագիրը մոտ ժամանակներս կկրկնապատկվի,իսկ Դուլխանյան Վարդանուշն էլ երևի կրկին կմնա առանց օգնության: