Դեսպան Սադոյանը օգոստոսի 18-ին, հանդիպել է Սադախլոյի անցակետի ղեկավարի հետ, քննարկվել են նախօրեին տրանսպորտային միջոցների երկար հերթին առնչվող հարցեր։ այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Անցակետի ղեկավարի խոսքով հերթի հիմնական պատճառը վերաարտահանվող տրանսպորտային միջոցների մեծ քանակությունն է, որը կազմել է երեկվա հերթի մեքենաների 70-80 %-ը։
Դեսպանը նշել է, որ անցակետը պարտավոր է աշխատել ողջ ծավալով և բարձր մակարդակով սպասարկել ՀՀ քաղաքացիներին։