Ուժեղ անձրևներն ու ճանապարհաշինական աշխատանքները փողոցների և բակերի հեղեղման պատճառ Ճոճաշենում

Ուժեղ անձրևներն ու ճանապարհաշինական աշխատանքները  փողոցների և բակերի հեղեղման  պատճառ  Ճոճաշենում

NOR ռադիոկայան էին զանգահարել Ճոճաշեն թաղամասի բնակիչները՝ հաղորդելով, որ անձրևը վարարել է թաղամասի մի շարք փողոցներ:

Տեղում մեր նկարահանող խումբը ականատես եղավ, որ անձրևաջրերը հեղեղել են Շահումյան, Ծերեթելի և Իսահակյան փողոցների բնակիչների տների բակերը:


Բնակիչներն էլ նշում են, որ ստեղծված իրավիճակի պատճառը ճանապարհաշշինական աշխատանքներն են: Բանն այն է, որ երբ հանել են ճանապարհի հողային շերտը, անձրևաջրերի հեռացման համար ջրանցքներ չեն անցկացվել:

Ծերեթելի փողոցի բնակիչ Նազիկ Եսոյանն էլ նշեց, որ ստիպված բացել է կոյուղու դիտահորի կափարիչը, որ ջուրը լցվի փոսի մեջ: Ինչպես նշում են, բնակիչները դիմել են մունիցիպալիտետի ղեկավարությանը խնդրի լուծման առնչությամբ, սակայն քաղաքապետարանում նշել են, որ նախագծով նախատեսված չէ ջրանցքներ անցկացնել անձրևաջրերի հեռացման համար:


Բնակիչներից մեկն էլ նշեց, որ պատրաստ է դիմել Վրաստանի Ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը խնդրի լուծման համար:

Նույն իրավիճակում են հայտնվել Շահումյան փողոցի բնակիչների մի մասի տների բակերը, որտեղ այս տարի իրականացվում է 100 մետրանոց հատվածի ասֆալտապատման աշխատանքները:


Նյութի մանրամասները լսեք Ճոճաշեն թաղամասի բնակիչների հետ մեր նյութում.