
Օգոստոսի 18-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ և Փոքր Արագյալ, Սաթխա, Դիլիֆ, Մամզարա, Ջիգրաշեն գյուղերի և Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցիներում նշվեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը:
Նշված բոլոր եկեղեցիներում քահանա Տեր Արմաշ Պողոսյանը անցկացրեց սուրբ պատարագ և օրհնված խաղողը բաժանվեց ներկաներին: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: