Այսօր Հեշտիայում տոն էր, որը մեկ անգամ եւս համախմբեց բոլորին:
Նորիկ եւ Արմեն Սանամյան եղբայրները իրենց հոր հիշատակին ուղիղ մեկ տարի առաջ գյուղի մուտքի մոտ տեղադրեցին խաչ: Այսօր լրացավ մեկ տարին եւ նրանք հարկ համարեցին ինչպես անցած տարի, այս տարի նույնպես մեծ շուքով նշել այս օրը: Խաչը խորհրդանշում է այստեղ ապրող ժողովրդի քրիստոնյա լինելը:
Հեշտիան ունի բազմաթիվ տոներ, որոնք նշվում են մեծ շուքով եւ դրանց շարքը համալրեց եւս մեկ տոն:
Միջոցառման հյուրերն էին պատգամավոր Հենզել Մկոյանը եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ծնունդով Հեշտիացիներ` ովքեր ապրում են արտերկրներում:
Միջոցառումը էլ ավելի գեղեցիկ դարձրեցին Հեշտիայի մանկական երիտասրադական կենտրոնի սաները եւ Երեւանից ժամանած ժողովրդական երգիչ հանրապետական մրցույթների դափնեկիր Գրիգոր Միրզոյանն ու հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր Լենա Ղազարյանը` գլխավորությամբ խմբի ղեկավար Վալենտինա Պետրոսյանի:
Կենտրոնի սաները հանդես եկան ասմունքով եւ պարային համարներով, իսկ տաղանդաշատ երգիչների կողմից հնչեցին ժողովրդական, էստրադային եւ ազգագրական սիրված երգեր:
Ինչպես նաեւ Սերգեյ Գոզալյանը, Բալասան Պարոնյանը ու Եղիազար Գափոյանը իրենց խմբի հետ միասին ապահովեցին երաժշտական բարձր ճաշակ, կատարելով փողային, հարվածային գեղեցիկ համարներ, ապահովելով բարձր տրամադրություն: