ԱՄՆ իշխանություններն անհանգստացած են Վրաստանի նախկին վարչապետի ճակատագրով

ԱՄՆ իշխանություններն անհանգստացած են Վրաստանի նախկին վարչապետի ճակատագրով

ԱՄՆ իշխանությունները իրենց մտահոգությունն են հայտնել Սահակաշվիլիի զինակից, Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի նկատմամբ սկսված դատական գործընթացի հետ կապված:

«Վրաստանի իշխանությունները, նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործընթացներում պետք է ամբողջությամբ հետեւեն օրենքով նախատեսված ընթացակարգերին»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Փաթրիք Վենթրելը:

«Մենք ուշադիր հետեւում ենք պետական ծառայողների նկատմամբ հարուցված գործերին: Մենք Վրաստանի կառավարությանը հայտնել ենք, որ այդ գործընթացներում կարեւոր է հետեւել դատաքննական ընթացակարգերին եւ ամեն ինչ անել, որպեսզի դրանք չընկալվեն որպես քաղաքական հաշվեհարդար»,-ասել է Բենթրելը: Միաժամանակ նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը Վանո Մերաբիշվիլիի եւ Ճիաբերաշվիլիի դեմ դատական գործընթացում քաղաքական դրդապատճառներ է տեսնում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ Քութայիսիի դատարանի որոշմամբ նախօրեին 2 ամսով կալանավորվել է Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, իսկ Կախեթիի նահանգապետ Զուրաբ Ճիաբերաշվիլին 20 հազար լարի գրավով ազատ է արձակվել: Նրանք մեղադրվում են կոռուպցիոն գործունեության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պետական միջոցները վատնելու մեջ:
news.am



Opinion, pooling and voting