Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների և եկամուտների ծառայության մաքսային դեպարտմենտի ներկայացուցիչների համակարգված միջոցառման արդյունքում, Վրաստանի մաքսային սահմանին բացահայտվել է մեծ քանակությամբ ապրանքի տեղափոխելու կարգը խախտելու երկու դեպք, որի առնչությամբ մեղադրանք է ներկայացվել երկու անձի:
«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալներն ավտոտրանսպորտային միջոցներով, «Սարփի» մաքսային անցկետն անցնելով, մաքսային աշխատակիցներից գաղտնի Վրաստանի տարածք են ներկրել մեծ քանակությամբ դեղամիջոցներ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում էր 37 000 լարին»,- հայտարարում են քննչական ծառայությունում:
Գերատեսչության տեղեկությամբ, հանցանքը ենթադրում է 3-5 տարվա ազատազրկում, ըստ Վրաստանի ՔՕ-ի 214-րդ հոդվածի:1tv.ge