Ամբողջությամբ խախտված են էկոլոգիայի կանոնները: Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղում ծայրահեղ վիճակ է: Բնակիչները բողոքում են կենտրոնական փողոցի կատաստրոֆիկ վիճակից:
Արդեն մի քանի ամիս է վերանորոգվում է Գորելովկա – Բավրա մայրուղին: Մայրուղին անցնում է ժդանովական գյուղի միջով, և մայրուղուն կից ապրող բնակիչները տառապում են փոշուց: Բնակիչները բողոքում են, որ տարվող աշխատանքների հետ մեկտեղ չկա ջրցան մեքենա, ինչի պատճառով տները պատված են փոշով:
Բնակիչները նաև նշում են, որ ընդհանրապես կորցրել են իրենց հավատն ու վստահությունը ամեն ինչի հանդեպ, քանի որ ընդհանրապես չկա ուշադրություն ոչ մի համապատասխան կառույցի կողմից: «Ինչո՞վ են զբաղվում էկոլոգիայի պատասխանատուները, առավել ևս ճանապարհաշինական ընկերությունը», – հարցեր, որոնք առաջադրում են բնակիչները: Բնակիչներից մեկն էլ նշեց, որ փոշու պատճառով ձեռք է բերել աղիքային հիվանդություն, ոմանք էլ շնչառության հետ կապված խնդիրներ:
«Հասկանում ենք, որ ճանպարհների կառուցումը անհրաժեշտ է, բայց գոնե պարտադիր կերպով օրը մի քանի անգամ ջրեն փողոցը։ Հաճախ խոսում են Եվրոպային ինտեգրվելուց , ինչպես ինտեգրվել եվրոպային երբ ընդհանրապես տարրական կանոնները պաշտպանված չեն: Եթե փողոցի վիճակին չհետևեն, կդիմենք ավելի բարձր տեղեր, կզանգահարենք թեժ գիծ, կդիմենք էկոլոգիայի նախարարություն և ուր որ հարկ է դիմել` կդիմենք, քանի որ խաղում են մեր ու մեր երեխաների առողջության հետ», – նշեցին բնակիչները: Մանրամասները ռեպորտաժում.