Այսօր, օգոստոսի 20-ին լրանում է կենսաթոշակային տարիքի ուսուցիչների հայտերի ընդունման վերջնաժամկետը, ովքեր ցանկանում են մրցանակ ստանալ մինչև հոկտեմբեր:
Կենսաթոշակային տարիքի ուսուցիչների պարգևատրման կարգը կատարվում է երկու փուլով. Ուսուցիչները, ովքեր կլրացնեն հայտերը մինչև օգոստոսի 20-ը, ժամը՝ 00:00-ն, հոկտեմբերի սկզբին կստանան ընդհանուր առմամբ երկու տարվա աշխատավարձի չափով դրամական պարգևատրում: Իսկ երկրորդ փուլը կավարտվի 2019 թ.-ի վերջին:
Հանրակրթական դպրոցում աշխատող ուսուցիչը, որը թոշակի է անցնում մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, իրավասու է դիմել մրցանակ ստանալու համար:
Գործող ուսուցիչը պետք է դիմի Հանրակրթական դպրոցի տնօրենին` աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու և դրամական պարգևատրման դիմում ստանալու համար:
Վրաստանի դպրոցներում աշխատող 64 329 ուսուցիչներից 16 406-ը կենսաթոշակառու են։
Այս փուլում մրցանակ ստանալու ցանկություն է հանձնել 6000-ից ավելի ուսուցիչ։ Հատկանշական է, որ կենսաթոշակառու ուսուցիչների մրցանակի տեսքով ստանալիք գումարը հասնում է մի քանի տասնյակ միլիոն լարիի։
Նշենք, որ Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի տեղեկատվությամբ շրջանի մունիցիպալիտետի դպրոցներում դասավանդում է 1437 մանկավարժ, որից 260-ը կենաթոշակառու են: Հունիսի 7-ի տվալներով, Ախալքալաքում մոտավոր 162 կենսաթոշակառու մանկավարժ ցանկություն էր հայտնել գործնեությունը դադարեցնելու մասին, սակայն այս թիվը վերջնական չէ: