Փոկայում կբարելավվի գիշերային լուսավորությունը և ձեռք կբերվի ջրի պոմպ

Փոկայում կբարելավվի գիշերային լուսավորությունը և ձեռք կբերվի ջրի պոմպ

“Օգնություն գյուղին” ծրագրով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում կանցկացվի գիշերային լուսավորություն և ձեռք կբերվի ջրի պոմպ:

Ջրի պոմպի համար հատկացվել է 5 հազար լարի, իսկ գիշերային լուսավորության անցկացման համար՝ 15 հազար լարի:

Գիշերային լուսավորության անցկացման աշխատանքները կիրականացնի անհատ ձեռներեց Սիսակ Այվազյանը: 45 լամպերը կտեղադրվեն 13 նոր երկաթյա և նախկին 32 փայտե էլեկտրասյուների վրա:

Նոր երկաթյա էլեկտրասյուները արդեն տեղադրված են, մնացել է տեղադրել էլեկտրական լամպերը: Սիսակ Այվազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 5 օր հետո աշխատանքները կավարտվեն:
Ջրի պոմպի ձեռք բերման համար հայտարարվել է մրցույթ-տենդեր, որը կանցկացվի սեպտեմբերի 2-ին: