Վրաստանում ընթացիկ տարվա հունվար-հուլիսին տրվել է 23 415 վարորդական վկայական:
Ներքին գործերի նախարարության կայքէջում հրապարակված տվյալների համաձայն, ամեն ամիս տրվել է մոտ 3 հազար վարորդական վկայական: Սակայն, վիճակագրությունը ցույց է տալիս, որ հուլիսին այս ցուցանիշը զգալիորեն ավելացել է: Հունվարի տրվել է 2876 վկայական, փետրվարին – 2653, մարտին – 3420, ապրիլին – 3386, մայիսին – 2992, հունիսին – 3077, հուլիսին – 5011:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, 2018 թվականի Վրաստանում տրվել է 49 121 վկայական, գործող կարգավիճակ ունեցող վկայականների թիվը 2018 թվականի վերջին կազմել է 1 233 437:
Դրա հետ մեկտեղ, սպասարկման գործակալությունն արդեն մշակել է օրենսդրական փաթեթ, որի շրջանակներում փոխվելու է վարորդական իրավուն ստանալու գործնական քննություն հանձնելու կարգը: Մասնավորապես, քննության գործընթացին ավելանալու է նոր փուլ, որը ենթադրում է իրական ճանապարհային պայմաններում քննության հանձնում:1tv.ge