
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջրամատակարարող ընկերությունը ճիշտ ժամանակին հասցրել է վերացնել Գորելովկայի գյուղական համայնքի հատվածի ջրագծի վթարի հետևանքները:
Օգոստոսի 20-ին NOR ռադիոկայանի լրագրողները այցելեցին Գորելովկայի գյուղական համայնքի այն հատվածը, որտեղ ջրագիծը վթարի էր ենթարկվել: Մինչ մեր լրագրողները հասել են դեպքի վայր, խնդիրն արդեն լուծված է եղել:
Նինոծմինդա քաղաքի Ջրամատակարարող ընկերության ղեկավարի խոսքով, վթարի մասին զանգից անմիջապես հետո մեկնել են վթարի վայր և վերականգնել ջրագծի աշխատանքները: