
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օգոսոտսի 28-ին Փարիզում բացելու է բիզնես-առաջնորդների ֆորումը:
Վրաստանի նախագահի վարչության տեղեկությամբ, միջազգային ֆորումն անցկացվելու է Ֆրանսիայի «MEDEF INTERNATIONAL» խոշորագույն բիզնես միության նախաձեռնությամբ:
Ֆորումին ներկա են գտնվելու Ֆրանսիայում գործող խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչներ: Այդ թվում, այն ընկերությունները, որոնք ակտիվ համագործակցում են վրացական կողմի հետ:
Այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կանցկացնի բարձրպաշտոնյա անձանց հետ:1tv.ge