Վրացական կողմի և իռլանդական փոքր բյուջե ունեցող «Ryanair» ավիաընկերության միջև այսօր կնքվելու է փոխհամագործակցության մասին պայմանագիր:
Էկոնոմիկայի նախարարության տեղեկությամբ, փաստաթուղթն ստորագրվելու է 14:00-ին, կառավարության վարչությունում:
Փոխհամագործակցության մասին պայմանագիրն ստորագրելու են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Վրաստանի օդանավակայանների միության» տնօրեն Գիորգի Չոգովաձեն և «Ryanair»-ի կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ Բրայենը:
Միջոցառմանը ներկա է գտնվելու նաև էկոնոմիայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Աշխարհի խոշորագույն և փոքր բյուջե ունեցող ավիաընկերություններից մեկը Վրաստանից ուղիղ չվերթներ կիրականացնի Եվրոպայի ուղղությամբ՝ Թբիլիսիի և Քութաիսիի օդանավակայաններից:1tv.ge