Փոքր Արագյալ գյուղում ՛՛Օգնություն գյուղին՛՛ ծրագրով նախատեսված է փոխել կենտրոնական ջրագծի խողովակները: Բնակիչների մեծ մասը նախնական քննարկումների ժամանկ կողմ էին արտահայտվել, որպեսզի փոխվեին գյուղի կենտրոնական ջրագծի խողովակները, որոնք հնացել էին և հաճախ էին վթարային իրավիճակների պատճառ դառնում:
Վերանորոգման աշխտանքների համար հատկացվել էր 12 հազար լարի: Ընդհանուր հաշվով փոխվելու են 1030 մետր երկարությամբ խողովակներ, որից 490 մետրը բաժին է հասնում 90 սմ տրամագծով խողովակներին:
Վերանորոգման աշխատանքներն իրականացնում է անհատ ձեռներեց Կարապետ Ծառուկյանը:
Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի 10-ը: