Փոքր Արագյալ գյուղում փոխվում են կենտրոնական ջրագծի խողովակները

Փոքր Արագյալ գյուղում փոխվում են կենտրոնական ջրագծի խողովակները

Փոքր Արագյալ գյուղում  ՛՛Օգնություն գյուղին՛՛ ծրագրով նախատեսված է փոխել կենտրոնական ջրագծի խողովակները:  Բնակիչների մեծ մասը նախնական քննարկումների ժամանկ կողմ էին  արտահայտվել, որպեսզի փոխվեին գյուղի կենտրոնական ջրագծի խողովակները, որոնք հնացել էին և հաճախ էին վթարային իրավիճակների պատճառ դառնում:

Վերանորոգման աշխտանքների համար հատկացվել էր 12 հազար լարի:  Ընդհանուր հաշվով փոխվելու են 1030 մետր երկարությամբ խողովակներ, որից 490 մետրը բաժին է հասնում 90 սմ  տրամագծով խողովակներին:

Վերանորոգման աշխատանքներն իրականացնում է անհատ ձեռներեց Կարապետ Ծառուկյանը:

Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել  մինչև սեպտեմբերի 10-ը: