Մարդու իրավունքների պաշտպանության «Human Rights Watch» կազմակերպությունը Վրաստանի հանքավայրերում աշխատող մարդկանց աշխատանքային պայմանների հարցով հրապարակում է «Ոչ մի տարի առանց մահվան դեպքի» հետազոտությունը:
«Վրաստանի հանքավայրերում աշխատող մարդկանց անվտանգությունը լուրջ ռիկի տակ է՝ իշխանության կողմից ոչ բավարար կարգավորման պատճառով: Ոչ բավական կարգավորման արդյունքն է օգտական հանածոյի ձեռքբերման առկա փորձը, որը առաջնահերթությունը տալիս է արտադրության մասշտաբներին և բանվորների անվտանգությունը դնում ռիսկի տակ»,- հայտարարել է «Human Rights Watch»-ը այսօր ներկայացված զեկույցում:
«Հազարավոր բանվորներ կրկին վտանգի առջև են, մինչև Վրաստանը չկարգավորի աշխատանքային ժամերը և չստեղծի այնպիսի համակարգ, որը լիարժեքորեն կուսումնասիրի աշխատանքային պայմանների ներգործությունը անվտանգության վրա: Բանվորների պաշտպանությունը, նրանց առողջական և անվտանգության պայմանների բարելավումը ամբողջովին Վրաստանի իշխանության ձեռքում է: Եվրամիության հետ կնքված Ասոցացման պայմանագրով Վրաստանն ստանձնել է պարտականություն, իր աշխատանքային օրենսդրությունը բերել Եվրամիության օրենքների հետ համապատասխանության»,- հայտարարել է Կորինա Աժդերը՝ «Human Rights Watch»-ի կրթաթոշակակիրը:1tv.ge