Ռադիո Nor -ը ամիսներ առաջ հրապարակեց մեկ նյութ, որտեղ Թորիա գյուղի բնակիչ Ե.Մալխասյանը դիմել էր NOR ռադիոկայանին՝ բարձրաձայնելու իր խնդրի մասին: Մանրամասները այստեղ:
Այդ խնդրին լուծում տալու համար դիմեցինք Նինոծմինդայի սոցիալական ծառայությունների գործակալություն: Ինչպես նշեցին գործակալությունից Ե.Մալխասյանի ընտանիքը անապահովների բազայում գրանցում ունեցել է 2016թ -ին, եւ նպաստի միավորները կազմել են 100 000 -ից բարձր 2016թ -ի տվյալներով:
2016թ -ից ընտանիքում եղած փոփոխություններից հետո դիմում չի ներկայացվել եւ չի թարմացվել տվյալները, ինչի արդյունքում ընտանիքին տրվող նպաստը կտրվել էր:
NOR ռադիոկայանի պատրաստած ռեպորտաժի մասին տեղեկանալով, Ե.Մալխասյանը կրկին դիմեց սոցիալական ծառայությունների գործակալություն, տվյալները թարմացնելու համար:
Ե.Մալխասյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Դիմելով մունիցիպալիտետին անմիջապես ստացա արձագանք: Երեք երեխաներիս հատկացրեցին օգնություն՝ որը կստանան հոկտեմբեր ամսից: Յուրաքանչյուր երեխաս ամսեկան կստանա 50 լարի նպաստ»:
Մանրամասները մեր նյութում.