Կրթության նախարարությունը որպես ուսուցիչ աշխատել ցանկացողների համար օգոստոսի վերջին կհայտարարի մրցույթ:
Ինչպես այսօրվա մամլո ասուլիսին հայտարարել է կրթության նախարարի տեղակալ Իրինա Աբուլաձեն, ուսուցիչ աշխատել ցանկացողները հայտարարված թափուր հաստիքները կարող են տեսնել www.pedagogi.ge կայքէջում:
«Կայքէջում ներբեռնվում են դպրոցների թափուր հաստիքները: Դպրոցը ժամերը պետք է բաշխեր դեռ ներքին ռեսուրսով, քանի որ դպրոցում ուսուցիչներն ունեն ժամեր ավելացնելու հնարավորություն: Այս որոշումն անձամբ կայացնում են դպրոցները, սակայն որտեղ կլինի թափուր հաստիք, այդ տեղեկությունը տնօրենները կտեղադրեն կոնկրետ կայքէջում: Մրցույթը հայտարարվելու է օգոստոսի վերջին»,- հայտարասրել է Աբուլաձեն:1tv.ge