Օգոստոսի 21-ին Գորելովկա և Ժդանովական գյուղերի սարերի լանջին՝ ՛՛Քաչալ Գորի՛՛ կոչվող հատվածում հրդեհ էր բռնկվել:
Հրդեհը բռնկվել էր չոր խոտերի հատվածում՝ աստիճանաբար հասնելով լեռան լանջին: Արդյունքում այրվել է 15 հեկտար մակերեսով դաշտային հատված: Հրդեհի վայր էր ժամանել Հրշեջ բրիգադը և մարել կրակը:
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են: