
Օգոստոսի 22-ին՝ ժամ 16:00 ի դրությամբ Հեշտիայի մանկական երիտասարդական կենտրոնի եւ եկեղեցու մոտ գտնվող բաց տարածությունում հրդեհ էր բռնկվել:
Հրդեհը բռնկվել էր չոր խոտերի հատվածում՝ աստիճանաբար հասնելով կենտրոնին եւ մոտակա տներին:
Հրդեհը վնասներ չի պատճառել, քանի որ տեղում աշխատել է Նինոծմինդայի հրշեջ ծառայությունը: