Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն

Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն

րաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր պաշտոնական այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն:

Վարչապետի մամլո ծառայության տեղեկությամբ, նախատեսված է կառավարության ղեկավարի հանդիպումը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Այցի շրջանակներում նախատեսված է երկու երկրների վարչապետի առանձնազրույցը, որը քիչ անց կշարունակվի երկու երկրների կառավարության անդամների մասնակցությամբ՝ ընդլայնված ձևաչափում: Հանդիպումից հետո Մամուկա Բախտաձեն և Սերգեյ Ռումասը մամուլի առջև հանդես կգան հայտարարություններով:

Պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը հանդիպելու Բելառուսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:

Վրաստանի պատվիրակության կազմում, որը գլխավորում է վարչապետը, գտնվում են արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և Վրաստանի խորհրդի ֆինանսական և բյուջետային կոմիտեի նախագահ Իրակլի Կովզանաձեն:1tv.ge