Սաղավրե գյուղի մոտ ընթանում են հրդեհի մեկուսացման աշխատանքներ

Սաղավրե գյուղի մոտ ընթանում են հրդեհի մեկուսացման աշխատանքներ

Գորիի շրջանի Սաղավրե գյուղի մոտ հրշեջ-փրկարարներն արդեն մարել են հրդեհի օջախը,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում:

«Հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են առավոտյան ժամը 07:00-ից և այս պահի դրությամբ ընթանում են հրդեհի մեկուսացման աշխատանքներ,- հայտարարում են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում:

Գերատեսչության տեղեկությամբ, հրդեհի մարման գործընթացին մասնակցում է սահմանային ոստիկանության երեք ուղղաթիռ:

Նրանց տեղեկությամբ, տեղում աշխատում է 14 հրշեջ-փրկարարական մեքենա և 250 հրշեջ:

«Լուսաբացին աշխատանքը վերսկսել է ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության երեք ուղղաթիռ:

Այս պահի դրությամբ, տեղում կրակի բաց օջախ այլևս չկա: Մշակվում են առանձին հատվածներ ինչպես կենդանի ուժի, այնպես էլ՝ ուղղաթիռների միջոցով:

Իրավիճակը վերահսկվում է»,- հայտարարում են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում:1tv.ge