
Օգոստոսի 23 -ի գիշերը` Հեշտիա գյուղում ուժեղ քամին քշել է բնակիչների տների տանիքները եւ գյուղի կենտրոնական մասում կոտրել ծառեր:
Բնակիչների խոսքով, օգոստոսի 22 -ի երեկոյան սկսվել է քամի իսկ գիշերվա ընթացքում ավելի ուժգնացել, բնակիչները առավոտյան արթնանալով գտել են քանդված կտուրներ եւ ջարդված ծառեր: