
Միասնական ազգային քննությունների բողոքարկման արդյունքներն արդեն հայտնի են: Դիմորդները արդյունքները կարող են տեսնել Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կայքէջում. online.naec.ge և www.naec.ge:
Կրթական ծրագրերի վարկանիշային ցանկում փոփոխություններ մտցնելու ժամկետն սպառվում է օգոստոսի 26-ին, 18:00-ին:
Կենտրոնի տնօրենի տեղեկությամբ, այս տարի դիմորդների կողմից բողոքարկիչ հանձնաժող ներկայացվել է մոտ 3000 դիմում և աշխատանքները երկրորդ անգամ ստուգելու արդյունքում փոխվել է 648 դիմորդի գնահատական:1tv.ge