Օգոստոսի 22-ին Ախալցիխե քաղաքում Քաղաքացիական ակտիվության կենտրոնում անցկացվեց հանդիպում ՛՛Փարոս՛՛ կանանց հարցերով զբաղվող ոչկառավարական կազմակերպության ղեկավար Նարինե Գինոսյանի հետ ՛՛Սեռային հավասարությունն ու սեռական բռնությունը աշխատավայրերում՛՛ թեմայով։
Հանդիպմանը ներկա էին Ախալցիխեի, Ախալքալաքի և Նինոծմինդայի ոչկառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Ինչպես նշեց Նարինե Գինոսյանը, հանդիպման նպատակն է աջակցություն ստանալ ոչկառավարական կազմակերպությունների կողմից այն կանանց համար, ովքեր հայտվում են այն իրավիճակում, ինչպես ինքը։ Ըստ Գինոսյանի, այս խնդիրը ամեն տեղ էլ առկա է այն էլ շատ սուր ձևով։
«Սեռային հարցերը հատկապես սուր կերպով են արտահայտված հատկապես գյուղերում, որտեղ հայկական բնակչություն է ապրում, քանի որ ըստ հայկական ավանդույթի, ընտանիքի գլուխը համարվում է տղամարդը։
Ընտանիքներում շատ են կանանց իրավունքների ոտնահարման դեպքերը։ Մեզ մոտ և ամբողջ աշխարհում համարվում է, որ կանանց տեղը խոհանոցում է և կանանց թույլատրված է աշխատել միայն մանկապարտեզներում, դպրոցներում և բուժհաստատություններում, որտեղ անջնակազմը հիմնականում կանայք են։
՛՛Բռնությունը ընտանիքներում՛՛ խորագրով նախագծի իրականացման ժամանակ, երբ փնտրում էինք կամավորներ մունիցիպալիտետի գյուղերում և նրանց տալիս էինք աշխատավարձ, նրանք համաձայնվեցին, որպեսզի հանդիպումներ անցկացնենք և զրուցենք ընտանիքի անդամների հետ, սակայն այնուհետև հրաժարվեցին՛՛, – նշում է Նարինե Գինոսյանը։
Նարինե Գինոսյանը նաև մեզ պատմեց, թե ինչպես սկսվեցին ստուգումները մանկապարտեզներում և իր նկատմամբ հետապնդումները։ ՛՛Մեզ մոտ այնպես է ստացվել, որ երբ մի տղամարդ հասնում է իշխանության, ապա նա իշխելու է բոլորին և բոլորը անխտիր ենթարկվելու է իրեն։ Այս իրավիճակում տուժողի դերում հայտնվում են կանայք, որովհետև շատ կանանց առաջարկություններ են կատարվում և եթե կանայք հրաժարվում են այդ առաջարկություններից և այդպիսիք իհարկե քիչ չեն, ապա նրանց և նրանց ընտանիքների անդամներին հեռացնում են աշխատանքից։ Նույնիսկ եղել են դեպքեր, որ սեռական ոտնձգության պատճառով կանայք թողել և հեռացել են քաղաքից։ Երբ նման առաջարկություններ են կատարվում, մենք կանայք շատ անգամ չենք կարող պաշտպանել ինքներս մեզ և թաքցնում ենք եղածը, իսկ այդ դեպքում հասարակությունը պաշտպանում է տղամարդկանց՛՛,-նշում է Գինոսյանը։
Նարինե Գինոսյանը երախտագիտության խոսք հայտնեց այն ոչկառավարական կազմակերպության մասին, ով աջակցել է իրեն և նշեց, որ այս հարցը բարձրացնելու է և գնալու է մինչև վերջ։ Գինոսյանը նշեց, որ Ժողովրդական պաշտպանի գրասենյակից սպասում են նամակի և հետո նաև նամակով դիմելու են Վրաստանի խորհրդարան և հարցը բարձրացնելու են սեռային հավասարության հարցերով հանձնաժողովում։