Միջազգային հասարակության ճնշումներից հետո, Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն, հնարավոր է, Ամազոնի անտառ հրդեհաշիջման աշխատանքների համար ուղարկի զորք:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը հանդես են եկել նախաձեռնությամբ, այն դեպքում, եթե Բրազիլիայի նախագահը չվերանայի բնապահպանության տեսանկյունից առկա քաղաքականությունը, Եվրամիության և Լատինական Ամերիկայի երկրի միջև հնարավոր է կասեցվի առևտրի համաձայնագիրը:
Ամազոնի անտառում մասշտաբային հրդեհի առնչությամբ վրդովմունք են հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Այժմ «Երկրագնի թոքեր» համարվող Ամազոնի անտառում կան հրդեհի հազարավոր օջախներ: Ամազոնի անտառում բռնկված հրդեհը գլոբալ էկոլոգիական աղետի վտանգ է, քանի որ այս արևադարձային անտառը կազմում է մոլորակի թթվածնի 20 տոկոսը: 1tv.ge
Լուսանկարները` BBC, NEWS.RAMBLER կայքերից