Վրացական իշխանությունները կանխիկ փոխհատուցում կվճարեն Աջարիայի հյուրանոցատերերին, որոնք տուժել են ռուս զբոսաշրջիկների թվի նվազումից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը:
Ավելի վաղ, Վրաստանում հյուրանոցների սեփականատերերը փոխհատուցում էին պահանջում Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկների հոսքի նվազման պատճառով:
Նրանք առաջ են քաշել այս պահանջը իշխանություններին, քանի որ ներկայիս ռուս-վրացական հարաբերությունների պատճառով տուրիստական բիզնեսը ձախողման եզրին է: 1in.am