Աբխազիայի գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան առաջատար է երկրի նախագահական ընտրություններում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Երկրորդ տեղում է ԱԳ նախկին նախարար Օլեգ Արշբան։
Խաջիմբան հավաքել է 26․58 տոկոս ընտրողների ձայն՝ 97 տոկոս մասնակցի քվեաթերթիկի մշակման արդյունքում։ Արշբան հավաքել է ձայների 24․86 տոկոսը, իսկ ընդդիմադիր «Ամցախարա» կուսակցության առաջնորդ Ալխաս Կվիցինիան՝ 24․61 տոկոսը։
Երկրի ԿԸՀ-ն քվեարկության նախնական արդյունքները չի հայտնել։ 1in.am