
Բաթումի նավահանգստում սահմանվել է համաշխարհային ռեկորդ: Ծանրորդ, Գիորգի Ռոստոմաշվիլին մատի վրա փաթեթված պարանով տեղաշարժել և հինգ մետր առաջ տարել «Թամարա 2» նավը, որի քաշը կազմում է 200 տոննա:
Նմանատիպ ռեկորդ սահմանվել է առաջին անգամ: Ռեկորդ սահմանելուն հետևում էին Վրաստանի ռեկորդների դաշնության մրցավարները:
29-ամյա Ռոստոմաշվիլին բազմաթիվ ռեկորդների հեղինակ է և 2015 թվականի «ռեկորդակիրների գավաթի հաղթողը»:1tv.ge