
Օգոստոսի 25-ին Մեծ Արագյալ գյուղից 22-ամյա ազատ ոճի ըմբշամարտի և գրեպլինգի Ռուսաստանի չեմպիոն Արման Ծառուկյանը այցելել էր Նինոծմինդայի մարզադպրոց: Ներկաները ողջունեցին և հետագա մարզական հաջողություններ մաղթեցին չեմպիոնին:
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը մարզական կարիերան սկսել է 2015թ. և այս կարճ ժամանակում բազմաթիվ հաղթանակներ է տարել և տարբեր կոչումներ նվաճել: Արմանը և հայրը՝ Նաիրի Ծառուկյանը Նինոծմինդայում կայացած հանդիպումից հետո մեկնեցին հայրենի գյուղ և նվերներ հանձնեցին գյուղի դպրոցի աշակերտներին:
Մանրամասների մասին զրուցեցինք Ռուսաստանի խառը մենամարտերի չեմպիոն Արման Ծառուկյանի հետ.