Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում արդեն երկրորդ տարին է ընթանում է զբոսայգու կառուցման աշխատանքները:
Զբոսայգու կառուցման նախաձեռնողը ծնունդով Հեշտիայից Գագիկ Բեզոյանն է, ով արդեն երկար տարիներ ապրում է Ռուսաստանի դաշնությունում:
Գագիկ Բեզոյանի խոսքով՝ 2018թ -ին նրանք ստեղծել են «Գործիր բարեգործություն Հեշտիայի համար»(твори добро) հիմնադրամը, եւ կազմելով viber -ի խումբ, ծնունդով Հեշտիա գյուղից աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդիկ և Հեշտիա գյուղի բնակիչները շատ կարճ ժամանակահատվածում (թվով 300 Հեշտիացիներ) միացան մեր խմբին եւ միասին համախմբված որոշեցինք կառուցել մանկական զբոսայգի: Գագիկ Բեզոյանը նշեց. «Մենք ապրելով արտերկրում, մեր երեխաները հաճախ այցելում են մանկական զբոսայգի, գյուղ գնալ գալուց զգացի, որ մեր Հեշտիայի երեխաները այդ հնարավորությունից զուրկ են, եւ դա էլ հանդիսացավ դրթապատճառներից մեկը` այգու կառուցման համար»: «Գործիր բարեգործություն Հեշտիայի համար» խումբը կազմվել է նրա համար, որ միշտ պատրաստ լինի օգնելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված բոլոր Հեշտիացիներին:
2018թ -ին գյուղի կենտրոնական մասում սկսվեց զբոսայգու շինարարական աշխատանքները, կատարվեց հողի հարթեցման, խճապատման եւ ցանկապատման աշխատանքները:
2019թ -ին շինարարության շարունակության առաջին քայլը բեմահարթակի կառուցման աշխատանքներն են, որոնք արդեն ընթանում են, եւ շատ շուտով բեմահարթակի աշխատանքները ավարտելուց հետո կնախատեսվի կառուցման հաջորդ քայլը:
Բնակիչների խոսքով, հրաշալի միտք է գյուղում այգի կառուցելը ինչպես երեխաների, այնպես էլ՝ մեծահասակների համար: Երեխաները խաղալու վայր կունենան ,իսկ երիտասարդներն ու մեծահասակները զբաղմունքի եւ ժամանակ անցկացնելու: Ամբողջ գյուղը անհամբեր սպասում է զբոսայգու աշխատանքների ավարտմանը:
Մանրամասները` ռեպորտաժում.