
Այսօր, օգոստոսի 26-ին, Կարտիկամ գյուղի բնակիչները փակել են Ախալքալաք-Կարտիկամ ճանապարհը և արգելում են բեռնատարների անցուդարձը:
Նրանք չեն ուզում, որ բոլորովին վերջերս նոր ասֆալտապատված ճանապարհով երթևեկեն ավազով բեռնված բեռնատարները:
Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղի մեջով են անցնում Աբուլի ավազահանքից ավազ կրող բեռնատարները: Կարտիկամցիները մտահոգված են, եթե այսպես շարունակվի, ապա մեկ տարի հետո նոր ասֆալտը կքանդվի:
Մեր լրագրողը տեղում հետևում է իրավիճակին: Առավել մանրամասն կարող եք կարդալ մեր մյուս նյութերում:jnews