Աստղագետները լսել են տիեզերքից կրկնվող ազդանշաններ, որոնք անվանել են «արագ ռադիոառկայծումներ»: Այս տեղեկությունը հայտնվել է arXiv-ի էլեկտրոնային հրապարակումներում:
8 ռադիոառկայծում է ֆիքսվել գիտնականների կողմից: Դրանք «ֆիքսել է» ջրածնի տեղակայումը քարտեզագրող կանադական աստղադիտակը: Գիտնականները ենթադրում են, որ ռադիոառկայծումների աղբյուրը կարող է լինել 2 նեյտրոնային աստղերի միաձուլումը կամ ինչ-որ աստղեր՝ Ծիր Կաթին գալակտիկայում: Գիտնականների մի խումբ էլ համոզված է, որ այդ ազդանշաններն արհեստական ծագում ունեն:
Շատերը թերահավատորեն են վերաբերվում տիեզերքից լսվող ազդանշաններին: Իսկ հետազոտողների խումբը համոզված է, որ ռադիոառկայծումների հետազոտությունը կտա պատասխանը, թե ո՞րն է դրանց աղբյուրը: