Մինչև սեպտեմբերի մեկը ներառյալ, «Fast and Furious 9» («Ֆորսաժ 9») ֆիլմի դրվագներից մեկի նկարահանումների պատճառով, ավտոտրանսպորտի երթևեկությունը սահմանափակվել է Ռուսթավելու պողոտայում: Երթևեկությունն արգելվել է Ազատության հրապարակից մինչև փոստի նախկին շենքը:
Նշված հատվածում հետիոտնը տեղաշարժվել կարող է 21:00-ից մինչև 07:00-ն:
Ռուսթավելու պողոտայում արդեն մեկնարկել են ֆիլմի նկարահանման աշխատանքները:
«Ֆորսաժ 9»-ի նկարահանող խումբն արդեն աշխատել է Վաժա-Փշավելայի պողոտայում: 1tv.ge