Նինոծմինդայի Վ. Տերյանի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում։ Մշակույթի կենտրոնի տնօրեն Գայ Ղարսլյանը հանդիպեց գյուղական ակումբների տնօրենների հետ։ Հանդիպման թեման հետագա աշխատանքների շարունակությունն էր, ինչպես նաև գյուղական ակումբների վիճակը։
Գյուղական ակումբների ղեկավարները նշեցին, որ կան շատ խնդիրներ ակումբներում, մասնավորապես` հանդերձարանների, վարագույրների, ջեռուցման, դեկորացիայի, համապատասխան ֆինանսի ու ցածր աշխատավարձերի խնդիրներ:
Մշակույթի կենտրոնի տնօրեն Գայ Ղարսլյանը մեզ հետ զրույցում պատմեց. «Այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվեց առաջիկայում կատարվող աշխատանքների եւ ամեն տարի ընթացող Ջավախքի աշունը կոնկուրսի մասին, որը տեղի կունենա մինչեւ սեպտեմբերի վերջ: խոսվեց այն ակումբների պայմանների վերաբերյալ որոնք գտնվում են վթարային վիճակում: Ցավոք Նինոծմինդայի շրջանի մի քանի ակումբներ այսօր օգտագործման գրեթե ենթակա չեն, Փոքր Խանչալի, Ժդանովական, Հեշտիա, Կաթնատու, եւ Մեծ Արագյալի ակումբները, եթե 2020թ -ին ոչ մի բյուջե չնախատեսվի վերանորոգելու համար` ապա տվյալ գյուղերի ակումբները կփակվեն ժամանակավորապես մինչեւ վերանորոգումը»:
Մանրամասները` ռեպորտաժում.