4 տարեկան երեխային դանակահարած կնոջը ձերբակալել են

4 տարեկան երեխային դանակահարած կնոջը ձերբակալել են

Ոստիկանությունը ձերբակալել է Թբիլիսիում, Պեկինի պողոտայում երեխային վիրավորելու մեջ մեղադրվող կնոջը:

«Ներքին գործերի նախրարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Վակե-Սաբուրթալոյի վարչության աշխատակիցներն, անցկացված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում կանխամտածված ձևով  անչափահասին վիրավորելու մեղադրանքով ձերբակալել են 1968 թվականին ծնված Թ.Ս.-ին»,- հայտարարում են ՆԳՆ-ում:

Գերատեսչությունում մեկնաբանում են, որ հանցանքը ենթադրում է 7-ից 10 տարվա ազատազրկում:

«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը օգոստոսի 27-ին, Թբիլիսիում, Պեկինի պողոտայում, 2015 թվականին ծնված երեխային սառը զենքով վիրավորել է և թաքնվել դեպքի վայրից»,- հայտարարում են ՆԳՆ-ում:

Շտապ օգնության աշխատակիցները տուժածին տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: