
ՆԳՆ-ը տարածում է 4 տարեկան երեխային սառը զենքով վիրավորելու մեջ մեղադրվող կնոջ ձերբակալության տեսագրությունը:
Ոստիկանությունը ձերբակալել է Թբիլիսիում, Պեկինի պողոտայում երեխային վիրավորելու մեջ մեղադրվող կնոջը:
«Ներքին գործերի նախրարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Վակե-Սաբուրթալոյի վարչության աշխատակիցներն, անցկացված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում կանխամտածված ձևով անչափահասին վիրավորելու մեղադրանքով ձերբակալել են 1968 թվականին ծնված Թ.Ս.-ին»,- հայտարարում են ՆԳՆ-ում:
Գերատեսչությունում մեկնաբանում են, որ հանցանքը ենթադրում է 7-ից 10 տարվա ազատազրկում:
«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը օգոստոսի 27-ին, Թբիլիսիում, Պեկինի պողոտայում, 2015 թվականին ծնված երեխային սառը զենքով վիրավորել է և թաքնվել դեպքի վայրից»,- հայտարարում են ՆԳՆ-ում:
Շտապ օգնության աշխատակիցները տուժածին տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: